Երկրորդ մակարդակ

1. Երկու ծովահեն՝ Ա և Բ, զառ էին խաղում։ Պարտվողը իր մոտ եղած մետաղադրամների կեսը տալիս էր հաղթողին։ Առաջինը պարտվեց Ա ծովահենը, հետո՝ Բ-ն։ Երրորդ խաղում նորից պարտվեց Ա-ն, որից հետո Ա-ի մոտ մնաց 15 մետաղադրամ, իսկ Բ-ի մոտ դարձավ 33 մետաղադրամ։ Սկզբում քանի՞ մետաղադրամ ուներ Ա ծովահենը:

24

2.  Հազարից փոքր քանի՞ թվի գրության մեջ է 9 թվանշանը հանդիպում ճիշտ երկու անգամ:

27

3.  Արեգը մտապահել է եռանիշ թիվ:Եթե այդ թվին 6 գումարի, ապա այն կբաժանվի 7, եթե 7 գումարի, կբաժանվի 8-ի, եթե 8 գումարի կբաժանվի 9-ի: Ո՞ր թիվն է մտապահել Արեգը:

505

4.  Մի քանի ընկեր որոշեցին մոտորանավակ գնել: Եթե յուրաքանչյուրը 50 դոլար մուծի, մոտորանավակը գնելու համար 30 դոլար կպակասի, Իսկ եթե յուրաքանչյուրը 60 դոլար մուծի 20 դոլար կավելանա: Քանի՞ հոգով էին որոշել մոտորանավակ գնել։

5

5. Ծնողական հանդիպմանը դասարանի 28 սովորողների ծնողներից դպրոց էին եկել մայրիկներից 24 հոգի, իսկ հայրիկներից`18: Քանի՞  սովորողի և՛ հայրը, և մայրն էր եկել միաժամանակ, եթե յուրաքանչյուր սովորողի գոնե մեկ ծնող եկել էր: 

14

6. Աննան դպրոց է գնում երկուշաբթիից ուրբաթ օրերին, իսկ  ընտանիքում հայրը և մայրը աշխատում են հետևյալ գրաֆիկով․հայրը երկու օր աշխատանքի լինում, իսկ հաջորդ երկու օրը՝ տանը ։Մայրը  աշխատում է  մեկ օր , իսկ հաջորդ երկու օրը՝ տանը ։Սեպտեմբերի 2-ին , շաբաթ օրը, Աննան և իր մայրը տանն էին, իսկ հաջորդ օրը բոլորով  ամբողջ օրը անցկացրին տանը։

Հաշվիր , թե ե՞րբ նրանք նորից ընդհանուր հանգստյան օր կունենան։

սեպտեմբերի 23-ը

7. Մարին 8 × 8 վանդակավոր քառակուսուց կտրեց երեք 2 × 2 քառակուսի, ինչպես ցույց է տրված նկարում: Արամը ցանկանում է մնացած մասով կտրել  1x 3 ուղղանկյուններ: Ամենաշատը քանի՞   այդպիսի ուղղանկյուններ կարող է կտրել :

Подпись отсутствует

ամենաշատը 16

8. Հաշվի՛ր 11 + 12 + … + 70 գումարը։

2430

9. Գտիր այն երկու բնական թվերը, որոնց ամենափոքր ընդհանուր բազմապատիկը 975 է, և այդ թվերը իրենց ամենամեծ ընդհանուր բաժանարարին բաժանելիս ստացված քանորդների գումարը 18 է:

25 և 39

10.Չորս թվերի գումարը 396 է:Եթե առաջինին 5 ավելացնենք, երկրորդից 5 հանենք, երրորդը 5 -ով բազմապատկենք, չորրորդը 5-ի բաժանենք, արդյունքները հավասար կլինեն:Գտեք այդ թվերից ամենամեծը:

{ a+b+c+d=396
{ a+5=b-5
{ b-5=5c
{ d/5=c

a+(5c+5)+c+5c=396
a+11c+5=396
a+11c=391

Оставьте комментарий